11.02.2020|
04:01
Երևան-Փարիզ-Բրյուսել. այսպիսի աշխարհագրություն է անցել կոմպոզիտոր, դաշնակահար, երգչուհի, դերասանուհի ՆԱՌԱ ՆՈՅԱՆԸ: Մասնագիտական այս ուղղվածությունները մեկը մյուսին լրացնում են: «Դաշնամուրը, իհարկե, այն հիմքն է, որից ծնվում են իմ ֆիլմերը, երաժշտությունը, երևակայական ճամփորդությունը: Եթե դրանցից մեկը չլիներ, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ այսօր»,- ասում է Նառա Նոյանը: Նշենք, որ փետրվարի 22-ին հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ներկա լինելու երգչուհու երևանյան հերթական համերգին: Նրա կատարումները մեծ տարածում ունեն նաև համացանցի շնորհիվ, թեև ոչ բոլորը գիտեն, որ սիրված երգերի ինքնատիպ կատարողը հայուհի է, ավելին՝ Ժաննա Բլբուլյանի դուստրը, Լևոն Բլբուլյանի զարմուհին: